Վիետնամը ձգտում է ուժգնացնել սոցցանցերում ուղիղ հեռարձակման նկատմամբ վերահսկողությունը
Վիետնամը ձգտում է ուժգնացել ուղիղ հեռարձակման նկատմամբ վերահսկողությունը սոցիալական ցանցերի հայտնի հարթակներում, ինչպես Facebook-ն ու YouTube-ը, հաղորդում է AFP-ն:
Համաձայն կառավարության որոշման նախագծի՝ Վիետնամում ցանկացած օգտահաշիվ սոցցանցերում, որն ունի ավելի քան 10 000 օգտատեր, պետք է իշխանություններին ներկայացնի կոնտակտային տեղեկատվություն: Միայն գրանցված օգտահաշիվներին կթույլատվի ուղիղ հեռարձակում իրականացնել:
Որոշման մեջ նաեւ ասվում է, որ սոցիալական ցանցերի պրովայդերները պետք է ժամանակավորապես արգելափակեն կամ հեռացնեն կոնտենտը 24 ժամում, եթե նրանց ստանում են «հիմնավորված» բողոք կոնտենտի մեջ նշված անձից կամ կազմակերպությունից:
Վիետնամի տեղեկատվության եւ հաղորդակցության նախարարության գնահատմամբ՝ Facebook-ն ունի 65 միլիոն վիետնամցի օգտատեր, YouTube-ը՝ 60 միլիոն, TikTok-ը՝ 20 միլիոն, իսկ Zalo տեղական հարթակը՝ 60 միլիոն օգտատեր:
«Այդ անդրսահմանային սոցիալական ցանցերը ոչ լիովին են համապատասխանում վիետնամական օրենքներին»,-ասված է հաղորդագրության մեջ՝ նշելով, որ գործող կանոնները ոչ ադեկվատ են: «Բազմաթիվ մարդիկ եւ կազմակերպություններ օգտագործում են սոցիալական ցանցերը սուտ տեղեկատվություն ներկայացնելու եւ ուրիշ կազմակերպությունների ու առանձին անձանց հեղինակությունն ու արժանապատվությունը վիրավորելու համար»:
Կարծիքներ