Երևանում ոչ սթափ վարորդը «Պորշ Կայեն»-ով բախվել է էլեկտրասյանը և կայանված տրակտորին
Այսօր՝ հունիսի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում․ ժամը 03։30-ի սահմաներում Ֆուչիկի փողոցում, «Արմենիա» բժշկական կենտրոնի հարևանությամբ Կոտայքի մարզի բնակիչ 23-ամյա Արամայիս Ազատյանը իր վարած «Պորշ Կայեն»-ի մակնիշի ավտոմեքենայով բախվել է երկաթե էլեկտրասյանը, ապա կայանված տրակտորին և մասամբ հայտնվել մայթին։
Ինչպես հաղորդում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 7 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։
Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ վթարի պատճառը եղել է Երևանի բնակիչ 24-ամյա Միքայել Մանասյանի կողմից վարած «Նիսսան» մակնիշի ավտոմեքենայով վթարային իրավիճակ ստեղծելը, իսկ բախման հետևանքով էլեկտրասյան վրա տեղադրված լուսատուն պոկվել և ընկել կայանված «Hyundai» մակնիշի ավտոմեքենայի վրա։
Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են նաև տրակտորի և «Hyundai»-ի սեփականատերերի ինքնությունը։
«Պորշ Կայեն»-ի և «Նիսսան»-ի վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, «Պորշ Կայեն»-ի վարորդը եղել է ոչ սթափ։
Կարծիքներ