Երիտասարդ ձյուդոիստները կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը

Երիտասարդ ձյուդոիստները կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը

Հայաստանի ձյուդոյի երիտասարդական հավաքականը նոյեմբերի 5-6-ը Բուդապեշտում կմասնակցի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությանը:

Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի մարզական պատիվը կպաշտպանեն Յուրի Իսրայելյանը (60 կգ), Ստյոպա Դարբինյանը (66 կգ), Արսեն Ավետիսյանը (73 կգ) և Բորիս Շատվերյանը (81 կգ):

Թիմը հավաքականի գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանի ղեկավարությամբ մրցավայր է մեկնել նոյեմբերի 2-ին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում