Ավստրալիայի իշխանություններն անվավեր են դարձրել Նովակ Ջոկովիչի այցագիրը
Ավստրալիայի ներգաղթի հարցերով նախարար Ալեքս Հոուքը որոշում Է ընդունել սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչի այցագիրը կրկին չեղարկելու եւ նրան երկրից արաքսելու մասին: Այդ մասին նշված Է նախարարի հայտարարության մեջ, որը հրապարակվել Է հունվարի 14-ին:
Գերատեսչության ղեկավարի որոշմամբ՝ մարզիկի այցագիրը կրկին անվավեր Է դարձվել, եւ նա ստիպված կլինի շուտով հեռանալու երկրից: Բացի դրանից, Ջոկովիչին երեք տարով կարգելվի մուտքն Ավստրալիայի տարածք, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ