ԱՄՆ-ը վճռականորեն կհակազդի Լատինական Ամերիկայում ՌԴ զորքերի տեղաբաշխման դեպքում
Լատինական Ամերիկայում ՌԴ ուժերի տեղաբաշխման դեպքում ԱՄՆ-ի արձագանքը լինելու Է վճռական: Այդ մասին հայտարարել Է ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահի խորհրդական Ջեյք Սալիվանը:
«Այս թեման չի բարձրացվել (այս շաբաթ ՌԴ-ի հետ կոնսուլտացիաներում): Եթե այդպիսի տեղաբաշխում տեղի ունենա, ապա մենք վճռականորեն կհակազդենք»,-ասել Է նա Սպիտակ տանը կայացած ճեպազրույցում՝ մեկնաբանելով Կուբայում եւ Վենեսուելայում ուժերի հնարավոր տեղաշխման մասին ՌԴ-ի հայտարարությունը:
Ավելի վաղ հունվարի 13-ին ՌԴ ԱԳ փոխնախարար Ռյաբկովը չի բացառել, որ անվտանգության երաշխիքների շուրջ Արեւմուտքի հետ բանակցությունների ձախողման դեպքում կարող են ձեռնարկվել այնպիսի միջոցներ, ինչպիսիք են ՌԴ-ի ռազմական ենթակառուցվածքի տեղակայումը Կուբայում եւ Վենեսուելայում: «Ես չեմ ցանկանում ոչինչ ո՛չ հաստատել, (…) ո՛չ բացառել»,-ասել Է նա RTVi հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ պատասխանելով իրադարձությունների այդպիսի զարգացման հնարավորության մասին հարցին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Կարծիքներ