Արմեն Սարգսյանն անդրադարձել է վերջին օրերի սահմանային իրավիճակին (տեսանյութ)

Արմեն Սարգսյանն անդրադարձել է վերջին օրերի սահմանային իրավիճակին (տեսանյութ)

Հայաստաննի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Հայաստանի պետական սահմանի Տավուշի հատվածի պաշտպանության ժամանակ զոհված մայոր Գարուշ Համբարձումյանը հետմահու պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով, կապիտան Սոս Էլբակյանը՝ Արիության մեդալով, կրտսեր սերժանտներ Սմբատ Գաբրիելյանը և Գրիշա Մաթևոսյանը՝ Մարտական ծառայության մեդալով: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Խորին ցավակցությունս եմ հայտնում մեր պետական սահմանը պաշտպանելիս զոհված հերոսների ընտանիքներին ու հարազատներին: Խոնարհվում եմ նրանց անմար հիշատակի առաջ»,- այսօր նախագահական նստավայրում կայացած արարողության ժամանակ ասել է նախագահ Արմեն Սարգսյանը: Նախագահը շուտափույթ ապաքինում և կազդուրում է մաղթել վիրավորներին, իսկ սահմանին կանգնած մեր զինծառայողներին, սահմանամերձ բնակավայրերի մեր հայրենակիցներին՝ հաստատակամություն և տոկունություն։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում