ՄիԳ-31 կործանիչն օդ Է բարձրացել Խաղաղ օվկիանոսի երկնքում ԱՄՆ-ի հետախուզական ինքնաթիռի կալանման համար
Ռուսաստանյան ՄիԳ-31 կոծանիչը Խաղաղ օվկիանոսի ջրատարածքի երկնքում՝ Կամչատկայի հարավ - արեւելյան ափի երկայնքով ուղեկցել Է ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի RC-135 հետախուզական ռազմավարական ինքնաթիռը: Ապրիլի 16-ին այդ մասին լրագրողներին հայտնել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում: Ռազմական գերատեսչության տվյալներով՝ Խաղաղ օվկիանոսի ջրատարածության օդային տարածքի վերահսկողության ռուսաստանյան միջոցները հայտնաբերել են ՌԴ-ի պետական սահմանին մոտեցող օդային թիրախ:
«Դրա ճանաչման եւ ուղեկցման համար Կամչատկայի երկրամասի օդանավակայանից բարձրացել Է ՄիԳ-31 կործանիչը: Կործանիչի անձնակազմն օդային թիրախը նույնականացրել Է որպես ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի RC-135 հետախուզական ռազմավարական ինքնաթիռ»,- ասել են նախարարությունում՝ նշելով, որ հետախույզն ընթացել Է Կամչատկայի հարավ - արեւելյան ափի երկայնքով: «Ռուսաստանի Դաշնության պետական սահմանի խախտում թույլ չի տրվել»,- ընդգծել են ռազմական գերատեսչությունում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ