Հիմա կրկին մենք ուժ կգտնենք, կմիավորվենք ու կունենանք նոր հաղթանակներ հանուն 1.5 միլիոնի, Սումգայիթի, Բաքվի, Ապրիլյանի ու Արցախյան պատերազմների նահատակների ու հերոսների․Վահե Էնֆիաջյան

Հիմա կրկին մենք ուժ կգտնենք, կմիավորվենք ու կունենանք նոր հաղթանակներ հանուն 1.5 միլիոնի, Սումգայիթի, Բաքվի, Ապրիլյանի ու Արցախյան պատերազմների նահատակների ու հերոսների․Վահե Էնֆիաջյան

ՀՀ ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

1.5 միլիոն անմեղ նահատակներ

1.5 միլիոն սրբադասված նահատակներ

1.5 միլիոն հանուն կրոնի ու ազգի նահատակներ

106 տարի առաջ կրկին մեզ փորձեցին վերացնել պատմության էջերից ու այս տարածաշրջանից։

Ստացվե՞ց

Իհարկե ոչ

Մենք սփռվեցինք ամբողջ աշխարհով, պահպանեցինք մեր կրոնը, մեր գիրը, մեր մշակույթը, շարունակեցինք Ռուսաստանում, Նահանգներում, Եվրոպայում ու աշխարհի այլ հատվածներում կրթել հայրենիքը սիրող սերունդներ։

Մեզ չհաղթեցին, անցավ տարիներ ու ցեղասպանությունը վերապրածների ժառանգները

90-ականներին եկան մայր հայրենիք ու միասին ազատագրեցինք մեր Արցախը։

Մենք շատ ենք ցավ տեսել, բայց չենք նահանջել ու չենք վախեցել։

Ու հիմա կրկին մենք ուժ կգտնենք, կմիավորվենք ու կունենանք նոր հաղթանակներ հանուն 1.5 միլիոնի, Սումգայիթի, Բաքվի, Ապրիլյանի ու Արցախյան պատերազմների նահատակների ու հերոսների։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում