Սյունիքի մարզպետը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավարության հետ քննարկել է համագործակցության հեռանկարները

Սյունիքի մարզպետը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավարության հետ քննարկել է համագործակցության հեռանկարները

Հունիսի 15-ին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն աշխատանքային այց է կատարել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ։

Ընկերության վարչական շենքում կայացած քննարկումից հետո մարզպետը ԶՊՄԿ-ի ղեկավար կազմի ուղեկցությամբ այցելել է կոմբինատի բաց հանք և արտադրական փուլի տարբեր ենթակառուցվածքներ, շրջել հարստացուցիչ ֆաբրիկայում, այլ արտադրամասերում, ծանոթացել հանքահանումից մինչև հարստացման ու պատրաստի արտահանվող խտանյութի ստացման գործընթացին։

Մարզի ղեկավարը տեղեկացել է հանրապետության հանքարդյունաբերական հսկայի արտադրական հզորությունների, տեխնիկական հագեցվածության, տնտեսական ցուցանիշների, սոցիալական ներդրումների ու առաջիկա գործունեության ծրագրերի մասին ևս։

Կոմբինատի ղեկավարության հետ քննարկվել են նաև մարզպետարան-ԶՊՄԿ համագործակցության եզրերն ու հեռանկարները, ընկերության կողմից Սյունիքում իրականացվելիք սոցիալական պատասխանատվության ծրագրերի ու մարզային կյանքի այլ ոլորտներում ներդրումների ուղղությունները։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում