Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերել են կորոնավիրուսով 28 776 վարակվածներ
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում աճել Է 28 776-ով՝ մինչեւ 2 906 503: Դեկտեմբերի 22-ին այդ մասին լրագրողներին հայտնել են նոր վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբում:
Նախորդ օրը շտաբը հայտնել Էր մեկ օրում 29 350 վարակվածների մասին, ինչը դարձել Էր առավելագույնը համավարակի սկզբից ի վեր:
Երկրում հիվանդացության ցուցանիշը վերջին յոթ օրում բարձրացել Է մինչեւ 19,3 դեպք յուրաքանչյուր 100 հազար բնակչի հաշվով:
Ռուսաստանում դուրս գրված հիվանդների թիվը, որոնց մոտ ավելի վաղ կորոնավիուս Է ախտորոշվել, մեկ օրում ավելացել Է 24 158-ով: Իսկ ընդամենն ապաքինվել Է 2 319 520 մարդ, հայտնել են օպերատիվ շտաբում: Ապաքինվածերի բաժինը մնացել Է վարակվածների ընդահնուր թվի 79,8 տոկոսի մակարդակում:
Ռուսաստանում կորնավիրուսի պատճառով մահացու վախճանների թիվը մեկ օրում աճել Է 561-ով՝ մեկ օր առաջվա 493-ի դիմաց:
Ընդամենը վարակից մահացել Է 51 912 հիվանդ: Հիվանդության պայմանական մահացությունը (վերջնականը կարելի կլինի որոշել սոսկ համաճարակի ավարտից հետո) աճել Է մինչեւ 1,79 տոկոսի մակարդակ, հետեւում Է շտաբի տվյալներից: Մեկ օրում կոոնավիրուսով վարակաման 7 237 նոր դեպք են արձանագրել Մոսկվայում:
Ընդամենը համավարակի սկզբից ի վեր մայրաքաղաքում հայտնաբերել են 750 934 ախտահարված, հայտնել են օպերատիվ շտաբում: Մեկ օր առաջ Մոսկվայում արձանագրվել Է 7 797 հիվանդ: Նոր դեպքերի աճը, շտաբի տվյալներով՝ կազմել Է 1 տոկոս, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ