Երեւանի ավագանու կազմում փոփոխություններ են եղել․ ովքեր են հրաժարվել մանդատից, ովքեր են ստացել այն
Երեւանի ավագանու այսօրվա նիստի սկզբում հայտարարվեց, որ ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամներ Հայկ Ցիրունյանը եւ Մեսրոպ Պապիկյանը դիմումներ են ներկայացրել ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու մասին։
Մինչ այդ նմանատիպ դիմում էր ներկայացրել նաեւ Արսեն Կարապետյանը։ ԿԸՀ համապատասխան արձանագրությունների համաձայն, Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության մանդատները տրվել են Սերգեյ Գյոզալյանին, Վահե Օհանջանյանին եւ Կարինե Փանոսյանին։
Կարինե Փանոսյանը եւս դիմում է ներկայացրել ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու մասին։ Նրա մանդատը տրվել է Գեւորգ Աճեմյանին։
«Իմ քայլը» խմբակցության անդամներ Էռնես Ավանեսովը եւ Սերգեյ Գյոզալյանը դիմումներ են ներկայացրել խմբակցության կազմից դուրս գալու մասին, սակայն նրանք շարունակելու են ավագանու անդամի իրենց լիազորությունները։
ԲՀԿ խմբակցության անդամ Մարկոս Հարությունյանը գրությամբ հրաժարվել է ավագանու քաղաքաշինության եւ հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից։
Կարծիքներ