Արգենտինայում գրանցվել է կապիկի ծաղիկի փոխանցման առաջին դեպքը

Արգենտինայում գրանցվել է կապիկի ծաղիկի փոխանցման առաջին դեպքը

Արգենտինայում հաստատվել է կապիկի ծաղիկով վարակման առաջին դեպքը մարդու մոտ, ով վերջին շրջանում չի լքել երկիրը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է հանրապետության առողջապահության նախարարությունը:

Գերատեսչությունից հայտնել են, որ հիվանդը մեկուսացվել է և գտնվում է հիվանդանոցում՝ բժիշկների վերահսկողության ներքո, նրա ինքնազգացողությունը նորմալ է:

Ավելի վաղ Արգենտինայի առողջապահության նախարարությունը հաստատել էր կապիկի ծաղիկով վարակվելու երկու դեպք: Երկու անձանց մոտ էլ ախտանշանները հայտնվել էին Իսպանիա այցելությունից հետո:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը հունիսի 8-ին հայտնել էր, որ ԱՀԿ-ն տեղեկություններ ունի այս հիվանդության համար ոչ էնդեմիկ համարվող 29 երկրում կապիկի ծաղիկի գրանցման ավելի քան հազար դեպքի մասին:

Կապիկի ծաղիկը եզակի հանդիպող վիրուսային հիվանդություն է, որը մարդկանց է փոխանցվում վայրի կենդանիներից: Հիվանդության ախտանիշները ներառում են ջերմություն, գլխացավ, մկանային ցավ, մեջքի ցավ, այտուցված ավշային հանգույցներ, դող և հոգնածություն: Ըստ ԱՀԿ-ի տվյալների, կապիկի ծաղիկի բռնկումների մահացության մակարդակը սովորաբար կազմում է 1-10%, ընդ որում՝ մահացության մեծ մասը բաժին է ընկնում ավելի երիտասարդ տարիքային խմբերին: Կապիկի ծաղիկի դեմ հատուկ բուժում կամ պատվաստանյութ չկա, սակայն ծաղիկի դեմ նախնական պատվաստումը բարձր կանխարգելիչ արդյունավետություն է ունենում հիվանդության դեմ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում