Երուսաղեմում և Թել Ավիվում Նեթանյահուի դեմ բողոքի ակցիաներ են սկսվել
Երուսաղեմում մի քանի հազար իսրայելցի երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուի նստավայրի դիմաց բողոքի ակցիա է անուն: Ցուցարարները դժգոհ են երկրում կորոնավիրուսի նոր բռնկման դեմ պայքարում կառավարական միջոցառումներից, ինչպես նաև կառավարության ղեկավարի դեմ դատական գործընթացի սառեցումից: Այս մասին հայտնում է Интерфакс-ը՝ հղում տալով Associated Press գործակալությանը:
Նշվում է, որ Նեթանյահուի դեմ հակակառուպցիոն բնույթի գործընթացը սառեցվել է համավարակի պատճառով: Այն պետք է սկսվեր դեռևս գարնանը, սակայն համավարակի պատճառով հետաձգվել է արդեն մի քանի անգամ:
Ակցիայի մասնակիցների շրջանում հնչել են Նեթանյահուի հրաժարականի պահանջով լոզունգներ: Երուսաղեմում ցուցարարների և ոստիկանական ուժերի միջև բախումների մասին տեղեկություն կա: Նշվում է, որ ցուցարարները փորձել են ճեղքել իրավապահների կազմած պատնեշը:
The Times of Israel-ի տվյալներով՝ բողոքի ակցիա է իրականացվում նաև Թել Ավիվի կենտրոնում: Այստեղ հնարավոր անկարգությունների մասին տեղեկություններ չկան:
Կարծիքներ