Ռուսաստանում մեկ օրում 548 մարդ է մահացել կորոնավիրուսից. դա առավելագույնն Է փետրվարի 11-ից ի վեր
Ռուսաստանում կորոնավիրուսի պատճառով մահացու վախճանների թիվը մեկ օրում աճել Է 548-ով՝ նախորդ օրվա 546-ի դիմաց, ինչը դարձել Է նոր առավելագույնը փետրվարի 11-ից ի վեր: Դա հետեւում Է նոր վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբի՝ հունիսի 23-ին հրապարակված տվյալներից:
Ընդամենը, շտաբի տվյալներով՝ համավարակի սկզբից երկրում մահացել Է 130 895 հիվանդ:
Հիվանդության պայմանական մահացությունը (վերջնականը կարելի կլինի որոշել սոսկ համաճարակն ավարտվելուց հետո) մնացել Է 2,44 տոկոսի մակարդակում: Երկրում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվն անցած 24 ժամում աճել Է 17 594-ով՝ մեկ օր առաջվա 16 715-ի դիմանց, մինչեւ 5 368 513:
Հարաբերական արտահայտությամբ հիվանդացածների թվի աճը կազմել Է 0,33 տոկոս:
Ներկայումս Ռուսաստանում հիվանդ Է 335 508 մարդ: Ռուսաստանում կորոնավիրուսից հետո բուժվածների թիվը մեկ օրում աճել Է 12 660-ով, դա առավելագույնն Է մարտի 13-ից ի վեր: Ընդամենն արդեն ապաքինվել Է 4 902 110 մարդ: Ըստ որում բուժվածների բաժինը, շտաբի տվյալների համաձայն՝ նվազել Է մինչեւ վարակվածների ընդհանուր թվի 91,3 տոկոսը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ