Սամվել Կարապետյանի մտերիմները Հայաստանում և Ռուսաստանում վարձկաններ են հավաքագրում

Medianews-ի տեղեկություններով ռուսաստանցի օլիգարխի մերձավոր շրջապատը այս օրերին զբաղված է Հայաստանում և Ռուսաստանում փողի դիմաց վարձկաններ հավաքագրելով՝ շեշտը դնելով սպորտային կազմվածքի վրա։ Ի դեպ, Ռուսաստանում հավաքագրված վարձկաններին վճարում են ոչ միայն Հայաստան տեղափոխման, այլ նաև Հայաստանում կացության ծախսերը։
Հետագայում այդ վարձկաններին օգտագործելու են փողոցային ակցիաներ և ինչու ոչ անկարգություններ կազմակերպելու համար։
Կոչ ենք անում Հայաստանի իրավապահ մարմիններին առավելագույնս զգոնություն ցուցաբերել՝ Հայաստանում հեղաշրջման ցանկացած փորձ կանխելու համար։
Կարծիքներ