Գնդեվազ-Ջերմուկ ավտոճանապարհը, որտեղ քարաթափում էր տեղի ունեցել, միակողմանի երթևեկելի է

Գնդեվազ-Ջերմուկ ավտոճանապարհը, որտեղ քարաթափում էր տեղի ունեցել, միակողմանի երթևեկելի է

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 7-ին՝ ժամը 10։20 դրությամբ, Մ2, Գնդեվազ-Ջերմուկ (կմ0+500 հատված) ավտոճանապարհը միակողմանի երթևեկելի է։


Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ տեղի էր ունեցել քարաթափում 70-80 խորանարդ մետր ծավալով, ինչի հետեւանքով ավտոճանապարհը երկկողմանի փակ էր։
 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում