Ճապոնիայի արտգործնախարարը նախատեսում է այցելել Լեհաստան

Ճապոնիայի արտգործնախարարը նախատեսում է այցելել Լեհաստան

 Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Յոսիմասա Հայաշին նախատեսում է ուրբաթ օրը մեկնել Լեհաստան։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին հերթական մամուլի ասուլիսում հայտարարել է Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Հիրոկաձու Մացունոն։

«Լեհաստանում գտնվելու ընթացքում արտգործնախարարը բանակցություններ կվարի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների հետ և կգնահատի ուկրաինացի փախստականների հետ կապված ներկա իրավիճակը»,- ​​ասել է նա։ Մացունոն ընդգծել է, որ ճապոնական պատվիրակության մեկնումը Լեհաստան նախատեսված է ուրբաթ երեկոյան։ Սկզբում Ճապոնիայի արդարադատության նախարար Յոսիհիսա Ֆուրուկավան պետք է մեկներ Լեհաստան, սակայն նրա արտասահմանյան այցը չեղարկվել է կորոնավիրուսով վարակված մարդու  հետ շփման պատճառով։

Մարտի 15-ին Ճապոնիան հայտարարեց, որ Ուկրաինայից փախստականները կարող են ստանալ մեկ տարվա վիզա, որը թույլ կտա նրանց աշխատել։ Մարտի վերջին Ճապոնիան ընդունել է ավելի քան 200 ուկրաինացի փախստականի։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում