Հրշեջները մարել են Նուբարաշենի թռչնաբուծական ֆաբրիկայի տարածքում բռնկված հրդեհը

Հրշեջները մարել են Նուբարաշենի թռչնաբուծական ֆաբրիկայի տարածքում բռնկված հրդեհը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների չորս մարտական հաշվարկները և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը   մարել են Նուբարաշենի թռչնաբուծական ֆաբրիկայի տարածքում բռնկված հրդեհը։ «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Հուլիսի 6-ին, ժամը 13։26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նուբարաշենի թռչնաբուծական ֆաբրիկայի տարածքում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։50-ին, մարվել՝ 20։45-ին։ Այրվել է մոտ 2000 հակ անասնակեր․ սահմանվել է հերթապահություն։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում