Ճապոնիան համաձայնեցրել է պատվաստումների անձնագրերի փոխադարձ ճանաչումը հինգ երկրների հետ
Ճապոնիան մինչ այժմ համաձայնության է եկել հինգ երկրների հետ պատվաստումների անձնագրերի ճանաչման և օգտագործման վերաբերյալ: Այս մասին հայտարարել է կառավարության կաբինետի գլխավոր քարտուղար Կացունոբու Կատոն հերթական մամուլի ասուլիսում:
«Մինչ օրս համապատասխան երկրների օրենքների հիման վրա մենք պայմանավորվել ենք Իտալիայի, Ավստրիայի, Թուրքիայի, Լեհաստանի և Բուլղարիայի հետ»,- ասել է նա՝ բացատրելով, որ այս երկրներից պատվաստումների անձնագիր ունեցող մարդիկ Ճապոնիա ժամանելուց կազատվեն կարանտին անցնելու անհրաժեշտությունից:
Կատոն նախապես հայտարարել էր, որ տեղական իշխանությունները հուլիսի 26-ից սկսելու են ընդունել պատվաստումների անձնագրերի դիմումները:
Կարծիքներ