Սոմալիում ուղևորատար ինքնաթիռ է ընկել

Սոմալիում ուղևորատար ինքնաթիռ է ընկել

Սոմալիի հարավում ուղևորատար ինքնաթիռ է ընկել: Այս մասին չորեքշաբթի՝ հուլիսի 21-ին, հայտնում է Goobjoog News-ը:

Նշվում է, որ ինքնաթիռը օդ է բարձրացել Քենիայի մայրաքաղաք Նայրոբիից և վթարի է ենթարկվել Էլ Վակ քաղաքի օդանավակայանում վայրէջք կատարելիս:

Դեպքի վայրից լուսանկարից երևում է, որ տուրբոպրոպային ինքնաթիռը դուրս է եկել ոչ սալարկված թռիչքուղու սահմաններից:

Մարզային իշխանությունները հայտնել են, որ ինքնաթիռում եղել է 45 մարդ: Զոհվածների կամ վիրավորների մասին դեռ տեղեկություններ չկան:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում