Կարեն Անդրեասյանը լիտվացի պաշտոնակցի հետ քննարկել է դատարանների թվայնացմանը վերաբերող հարցեր
Պաշտոնական այցով Վիլնյուսում գտնվող արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը հանդիպել է Լիտվայի Հանրապետության արդարադատության նախարար Էվելինա Դոբրովոլսկայի հետ:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մի շարք ուղղություններով փորձի փոխանակմանը վերաբերող հարցեր: Դրանք վերաբերել են էլեկտրոնային արդարադատության ներդրմանը, դատարանների թվայնացման փորձի փոխանակմանը, միասնական ծառայությունների գրասենյակի աշխատանքներին և այլն:
Նախարար Անդրեասյանն ուսումնասիրել և բարձր է գնահատել նաև զանգվածային լրատվության ոլորտի կարգավորման լիտվական փորձը:
Հանդիպման ավարտին երկու երկրների նախարարները արդարադատության ոլորտում փոխգործակցությունը խորացնելու պայմանավորվածություն են ձեռք բերել:
Կարծիքներ