Չավուշօղլուն հանդիպել է Ռումինիայի և Լեհաստանի արտգործնախարարների հետ
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն մայիսի 27-ին հանդիպել է Ռումինիայի արտգործնախարար Բոգդան Աուրեսկուի և Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաուի հետ։
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Նշելով, որ Լեհաստանի իր գործընկեր Ռաուի հետ քննարկել են երկկողմ հարաբերությունները, Չավուշօղլուն ասել է. «Մենք ստեղծելու ենք բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհուրդ»։
Չավուշօղլուն Twitter-ում գրել է, որ երկկողմ հարաբերություններին զուգահեռ գործընկերների հետ քննարկել է տարածաշրջանային գործընթացները, այդ թվում՝ Ուկրաինայում տիրող իրավիճակը։
Չավուշօղլուն և Ռումինիայի արտգործնախարար Աուրեսկուն ստորագրել են դիվանագիտական արխիվների վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր.
Թուրքիայի արգործնախարարության տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ Թուրքիա-Ռումինիա-Լեհաստան ԱԳ նախարարների 10-րդ եռակողմ հանդիպման օրակարգում ներառված են Ուկրաինայում տեղի ունեցող զարգացումները, ՆԱՏՕ-ի Մադրիդի գագաթնաժողովը, եռակողմ հարաբերություններին և տարածաշրջային հարցերին վերաբերող թեմաներ:
Կարծիքներ