Հայաստանը պետք է օգտվի տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հաստատման հնարավորությունից. Էրդողան

Հայաստանը պետք է օգտվի տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հաստատման հնարավորությունից. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 27-րդ գումարման խորհրդարանի աշնանային նստաշրջանի բացման ժամանակ անդրադարձել է Հարավային Կովկասում տիրող իրավիճակին։ 

Նա ընդգծել է, որ Հայաստանը պետք է օգտվի տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հաստատման հնարավորությունից։

Խոսելով ԱՄՆ-ի կողմից Հունաստանի կղզիներում զենք տեղակայելու մասին՝ նա նշել է, որ այդ խրախուսումը հակասում է Թուրքիայի հետ դաշինքի ոգուն։

Նրա խոսքով՝ Անկարան հիանալի գիտի, թե կոնկրետ ով է Աթենքին մղում սադրանքների։

«Սադրանքների և լարվածության ընթացքը լավ բան չի բերի երկրներից և ոչ մեկին»,- ասել է նա: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում