ԱՄՆ Սենատը հաստատել է Ուկրաինային, Իսրայելին և Թայվանին 95 մլրդ դոլարի օգնության օրինագիծը
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ուկրաինային, Իսրայելին և Թայվանին 95 միլիարդ դոլար օգնություն հատկացնելու օրինագծին՝ առանց ԱՄՆ սահմանի պաշտպանության միջոցների: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ քվեարկությունը հեռարձակել է C-Span հարթակը։
Ըստ քվեարկության արդյունքների՝ օրինագծին կողմ է քվեարկել 70 սենատոր, դեմ՝ 29։
Օրինագիծը նախատեսում է ավելի քան 95,34 մլրդդոլարիչափովլրացուցիչբյուջետայինհատկացումներ, որից 60,06 մլրդդոլարնառաջարկվում է ուղղելՈւկրաինայինցուցաբերվողաջակցությանը, 14,1 մլրդդոլարը՝ Իսրայելինօգնությանը, 4,83 միլիարդդոլարը՝ Հնդկախաղաղօվկիանոսյանտարածաշրջանում ԱՄՆ գործընկերներին, այդթվում՝ Թայվանին։ Ավելի վաղ Սենատը հավանություն էր տվել օրինագիծի շուրջ քվեարկությանը՝ առանց ԱՄՆ սահմանային հսկողությունն ուժեղացնելու միջոցառումների, ինչը պահանջում էին հանրապետականները։
Փորձագետները նշում են, որ այժմ օրինագծի ընդունման հնարավորությունը հանրապետականների կողմից վերահսկվող Ներկայացուցիչների պալատում փոքր է:Կոնգրեսի Ստորին պալատի խոսնակ Մայք Ջոնսոնն ավելի վաղ հայտարարել էր, որ Ներկայացուցիչների պալատը չի քննարկի Ուկրաինային և Իսրայելին օգնության փաթեթը, որը չի պարունակում Մեքսիկայի հետ սահմանի անվտանգության խստացման դրույթներ։
Կարծիքներ