Փոխգնդապետ Հայրումյանն ազատվել է Արցախի ԱԱԾ-ում ծառայությունից ու նշանակվել այլ պաշտոնի
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է մի շարք հրամանագրեր։
Համաձայն հրամանագրերից մեկի՝ Հունան Նելսոնի Հայրումյանն ազատվել է Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:
Մեկ այլ հրամանագրով՝ Էդիկ Ավանեսյանն ազատվել է Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնից, Հունան Հայրումյանը նշանակվել է նույն պաշտոնում
Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։
Կարծիքներ