Ստոլտենբերգը խոստովանել է, որ ՆԱՏՕ-ն աջակցում է Ուկրաինային՝ ելնելով իր շահերից
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը խոստովանել է, որ ԱՄՆ-ի գլխավորած դաշինքն աջակցում է Ուկրաինային՝ ելնելով իր անվտանգության շահերից։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Մենք պետք է հասկանանք, որ Ուկրաինային օգնելը բարեգործություն չէ, մենք օգնում ենք Ուկրաինային, քանի որ դա, առաջին հերթին, համապատասխանում է մեր անվտանգության շահերին», - ասել է Ստոլտենբերգն ԱՄՆ-ում պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
Կարծիքներ