Նորակառույց թաղամասը կգազաֆիկացվի
Արմավիրի մարզի Պտղունք համայնքում մեկնարկել են նորակառույց թաղամասի Օտյան, Դուրյան, Վարուժան, Դպրության և Թամանյան փողոցների գազաֆիկացման աշխատանքները:
Ինչպես տեղեկացնում են Արմավիրի մարզպետարանից՝ ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 13 մլն 736 հազար դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը և համայնքի մասնակցությունը 50% է` 6 մլն 868 հազարական դրամ:
Համայնքի նշված տարածքն այս պահին ունի շուրջ 100 տնամերձ հողամաս, ավելի քան 25 նորակառույց տուն և 150 շահառու: Կարևոր է այն հանգամանքը, որ թաղամասում շարունակաբար ավելանում են բնակելի տներ կառուցելու հայտերը, որը պայմանավորված է ներքին միգրացիայով և ներգաղթով:
Ծրագրի արդյունքում կբարելավվեն բնակչության բնակկոմունալ պայմանները, նրանք կազատվեն կենցաղային հոգսերից: Նախատեսված աշխատանքների իրականացման փուլում էլ կստեղծվի 15 ժամանակավոր աշխատատեղ:
Կարծիքներ