Պուտինն առաջարկել է զարգացնել «Արտադրված է ԱՊՀ-ում» ապրանքանիշը

Պուտինն առաջարկել է զարգացնել «Արտադրված է ԱՊՀ-ում» ապրանքանիշը

«Արտադրված է ԱՊՀ-ում» ապրանքանիշը պետք է ավելի ինտենսիվ զարգանա, հայտարարել է  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՊՀ եւ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) պետությունների կառավարությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ։

«Անհրաժեշտ է ավելի եռանդով ավելացնել արդյունաբերական կոոպերացիան, ստեղծել նոր համատեղ արտադրություններ, այդ թվում ՝ «Արտադրված է ԵԱՏՄ-ում» ընդհանուր ապրանքային նշանի ներքո, բայց ոչ ոք դեմ չի լինի, եթե դա լինի «Արտադրված է ԱՊՀ-ում» ընդհանուր ապրանքային նշանի ներքո», - ընդգծել Է Պուտինը։

ՌԴ նախագահի խոսքով ՝ կարևոր չէ, թե ինչպես կկոչվի ապրանքանիշը, կարևորն այն է, որ ԱՊՀ բոլոր երկրներում արդյունավետ փոխգործակցությունը զարգանա:

«Կարևոր է, որ նման ապրանքանիշը կամ նման ապրանքանիշերը դառնան ճանաչելի, սիրված մեր բոլոր երկրների սպառողների շրջանում», — ընդգծել Է ՌԴ նախագահը:

Նա նշել է, որ խոսքը առևտրային կապերի հետագա ընդլայնման և ռուսական արտադրական և տրանսպորտային-լոգիստիկ շղթաներում ԱՊՀ տնտեսվարող սուբյեկտների ներգրավվածության բարձրացման և համապատասխան ներդրումային և ենթակառուցվածքային նախագծերի իրականացման մասին է:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում