Բլինկենը փետրվարի 5-6-ը կայցելի Պեկին

Բլինկենը փետրվարի 5-6-ը կայցելի Պեկին

Պետքարտուղար Էնթոնի Բլինկենը փետրվարի 5-6-ը կայցելի Պեկին և այցի ընթացքում կհանդիպի Չինաստանի արտաքին գործերի նախարար Ցին Գանգի հետ։ Այս մասին երկուշաբթի հայտնել է Politico թերթը  ՝ վկայակոչելով իր աղբյուրները։

Նրանց խոսքով՝ Պետդեպարտամենտի ղեկավարը Չինաստանում կքննարկի Ուկրաինայի հակամարտությունը, Պեկինի միջուկային զինանոցը, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ համատեղ պայքարը, ինչպես նաև Չինաստանում կալանավորված ամերիկացիների հնարավոր վերադարձը հայրենիք։ Ակնկալվում է, որ արտաքին քաղաքականության վարչության ղեկավարը բանակցություններում կբարձրացնի ռազմական ոլորտում շփումների վերականգնման հարցը, որը սառեցվել էր անցյալ տարվա օգոստոսին Նենսի Փելոսիի Թայվան կատարած այցից հետո, ով այն ժամանակ զբաղեցնում էր ԱՄՆ խոսնակի պաշտոնը։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում