Պետք է զբաղվել հայրենադարձության կոնցեպտով. Հովհաննես Մանուկյան
Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առաջացած հումանիտար աղետը ևս մեկ անգամ պետք է ստիպի մեր պետությանը լուրջ և սիստեմատիկորեն զբաղվել հայրենադարձության կոնցեպտով: Մեր երկիրը պիտի մի կողմից իրականացնի պլանային վերաբնակեցման քաղաքականություն, մյուս կողմից պիտի ձևավորի և միշտ պատրաստ ունենա ֆորս-մաժորային իրավիճակներում առանձին «տաք» կետերից մեր հայրենակիցների տեղափոխման համակարգ:
Կոնկրետ այս աղետի կապակցությամբ Լիբանանի կառավարությանը ցավակցելուց զատ, կարծում եմ բարոյապես ճիշտ և քաղաքական տեսանկյունից գրագետ կլինի հումանիտար աջակցության տրամադրումը հետևանքների վերացմանն աջակցելու նպատակով:
Հովհաննես Մանուկյան
Կարծիքներ