Լիբանանում ամիսներ տևած ճգնաժամից հետո նոր կառավարություն է ձևավորվել. նախարարներից մեկը հայ է
Լիբանանում հաստատվել է նոր կառավարության կազմը՝ նախորդ վարչակազմի հեռանալուց մեկ տարի անց: Ինչպես տեղեկացնում է BBC News-ը, կառավարությունը գլխավորելու է Նաջիբ Միքաթին, որը երկրի ամենահարուստ մարդն է և նախկինում երկու անգամ զբաղեցրել է այդ պաշտոնը:
«Ալ Ջազիրա» հեռուստաալիքի փոխանցմամբ՝ նոր 24 նախարարից մեկը հայ է: Արդյունաբերության գերատեսաչության ղեկավարի աշխատանքը վստահվել է հայազգի Ջորջ Փուչիկեանին (George Bojkian):
Կառավարության կազմի հաստատմամբ երկրում ավարտվում է ամիսներ տևած քաղաքական ճգնաժամը: Լիբանանն առանց պատշաճ գործող կառավարության էր մնացել 2020 թվականի օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունից հետո, որը ավելի քան 200 մարդու, այդ թվում՝ ավելի քան մեկ տասնյակ հայի կյանք էր խլել:
Կարծիքներ