Իսրայելական ոստիկանությունը բռնել է բանտից փախած չորս բանտարկյալի
Իսրայելի ոստիկանությունը բռնել է երկու բանտարկյալի, ովքեր երկուշաբթի փախել էին Նազարեթի մերձակա բանտից: Իրավապահ մարմիններին մինչ այժմ հաջողվել է բռնել վեց փախստականներից չորսին, հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը:
Ձերբակալվածների թվում է եղել պաղեստինյան «Ալ-Աքսա» խմբավորման առաջնորդներից մեկը՝ 45-ամյա Զահարիա Զուբեյդին: Երկրորդ բռնվածը Զուբեյդիի խցակիցն է՝ 39-ամյա Մահմուդ Արադը, ով Իսրայելում դատապարտվել է երեք ցմահ ազատազրկման:
Ոստիկանությունը նշում է, որ ձերբակալությունը իրականացրել են Իսրայելի պաշտպանության բանակի զինծառայողները: Զուբեյդին փորձել է դիմադրել, նրա հանցակիցը ձերբակալության պահին քնած է եղել: Փախուստի ենթարկված բանտարկյալներին բռնելու գործողությանը մասնակցել են ոստիկանության աշխատակիցներ, բանակի հատուկ նշանակության ուժերի զինվորականներ, ռազմական հետախուզությունը և Շաբակի գլխավոր անվտանգության ծառայությունը: Նրանց հաջողվել է բռնել Զուբեյդիին ու Արադին փախուստի հինգերորդ օրը: Փախուստի դիմած վեց բանտարկյալից երկուսը դեռ չեն գտնվել, իսկ Իսրայելի անվտանգության ուժերը շարունակում են որոնումները:
Կարծիքներ