ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության գործունեությունը չերկարաձգելու լուրը կեղծ է
Մամուլում լուրեր են շրջանառվում, թե Հայաստանը մտադիր է ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության գործունեությունը չերկարաձգել:
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ լուրն ապատեղեկատվություն է։
Նկատենք, որ Հայաստան-Ադրբեջան սահմանից ԵՄ դիտորդական առաքելության դուրսբերումը բխում է ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև ռուսական շահերից։
Թե ինչ վտանգներով է լեցուն ԵՄ դիտորդական առաքելության դուրսբերումը, ավելորդ է անգամ այդ մասին խոսել։
Թերևս դրա մասին խոսուն փաստ է Ադրբեջանի տենչանքը՝ ամեն գնով թիրախավորել ու ջանք գործադրել Հայաստան-Ադրբեջան սահմանից ԵՄ դիտորդական առաքելության դուրսբերման համար, ինչը կազատի Ադրբեջանի ձեռքերը։
Կարծիքներ