Հնդկաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստում Է ստացել ավելի քան 1 միլիարդ մարդ

Հնդկաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստում Է ստացել ավելի քան 1 միլիարդ մարդ

Հնդկաստանի ավելի քան 1 միլիարդ բնակիչ ստացել Է կորոնավիրուսի դեմ պատվաստման գոնե մեկ չափաբաժինը: Այդ մասին հայտնել Է Հնդկաստանի առողջապահության նախարար Մանսուհ Մանդավիան:

«Շնորհավորում ենք Հնդկաստանին»,- Մանդավիան Twitter-ում գրել Է այն տվյալների պատկերի ներքո, ինչը վկայում Է, որ Հնդկաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստում Է ստացել 1 000 000 153 մարդ: Դրանով իսկ Հնդկաստանը դարձել Է երկրորդ երկիրը, որտեղ քովիդի դեմ պատվաստվել Է ավելի քան 1 միլիարդ մարդ: Սեպտեմբերի սկզբին այդ ցուցանիշին հասնելու մասին հաղորդել Էին Չինաստանի իշխանությունները: Առողջապահության նախարարությունը դեռ չի ներկայացրել պատվաստման թարմ վիճակագրությունը պատվաստման վերաբերյալ:

Առողջապահության նախարարության տվյալներով՝ հոկտեմբերի 20-ի առավոտվա դրությամբ Հնդկաստանում COVID-19-ի դեմ պատվաստում Է ստացել ավելի քան 991 միլիոն մարդ, ընդ որում՝ 701 միլիոն քաղաքացի ստացել Է պատվաստանյութի մեկ չափաբաժին, իսկ 290 միլիոնից ավելին՝ երկու չափաբաժին: Հնդկաստանն աշխարհում երկրորդ տեղում Է մնում կորոնավիրուսի հայտնաբերված դեպքերի թվով: Առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն, ընդամենը անցյալ տարվա մարտին, երբ երկրում սկսվել Է համավարակը, վարակվածների ընդհանոր թիվը գերազանցել Է 34,1 միլիոնը, ապաքինվել Է ավելի քան 33,4 միլիոնը, մահացել Է 452 հազարից ավելի մարդ, իսկ բուժում ստացողների թիվը նվազել Է մինչեւ 178 հազար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում