Սպիտակ տունը կոչ է արել ազատ արձակել Նավալնիին
Սպիտակ տունը մտահոգված է Ալեքսեյ Նավալնու դատավճռով։ ԱՄՆ-ը կոչ է անում ազատ արձակել նրան, լրագրողներին փետրվարի 1-ին ասել էր Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Պսակին:
Ընդ որում, ՌԴ ԱԳՆ-ն, ի պատասխան Նավալնու վերաբերյալ արևմտյան երկրների հայտարարություններին, կոչ է արել չմիջամտել ինքնիշխան պետության գործերին։
Մոսկվայի Սիմոնովսկիի դատարանը ժամեր առաջ չեղյալ է հայտարարել Ալեքսեյ Նավալնիի պայմանական պատժաչափը «Իվ Ռոշեի» գործով՝ փոխարինելով այն 3,5 տարվա իրական ժամկետով:
«Պետքարտուղար Թոնի Բլինկենը հանդես է եկել հայտարարությամբ ՝ ի պատասխան դատավճռի։ Մենք խորապես մտահոգված ենք ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին դատապարտելու ռուսական իշխանությունների որոշմամբ»,- ասել է Պսակին։
Այնուհետև նա կրկնել է Բլինկենի հայտարարությունը՝ կոչ անելով Ռուսաստանի իշխանություններին անհապաղ ազատ արձակել Նավալնիին։
Կարծիքներ