Չինաստանում պայթյունի հետևանքով մեկ մարդ զոհվել է

Չինաստանում պայթյունի հետևանքով մեկ մարդ զոհվել է

Առնվազն մեկ մարդ զոհվել է, 33 -ը՝ վիրավորվել հինգշաբթի Չինաստանի հյուսիսարևելյան Լյաոնինգ նահանգի Շենյանգ քաղաքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է South China Morning Post-ը՝ վկայակոչելով քաղաքի հրշեջ ծառայությանը:

Պայթյունից վնասվել են մի քանի շենքեր և ավտոմեքենաներ: Կադրերում երեւում է, որ ծխի ամպեր կան փողոցում, եւ մարդիկ փախչում են: Դեպքի վայր են ժամանել փրկարարները:

Նախնական տվյալներով՝ պատճառը կարող էր լինել շենքերից մեկում գազի արտահոսքը: 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում