Սանեի դուբլը օգնեց Բավարիային հաղթել Բենֆիկային
ՉԼ խմբային փուլի 3-րդ տուրի E խմբում «Բավարիան» հյուրընկալվել էր «Բենֆիկային» ու խոշոր հաշվով հաղթանակ տարավ։ Խաղն ավարտվեց 0-4 հաշվով։ Այս մասին գրում է Armsport-ը։
Նախ, հարկ է նշել, որ մյունխենցիների՝ 43-րդ և 52-րդ րոպեներին խփած գոլերը մրցավարը չարձանագրեց․ ըստ VAR-ի՝ առաջինի դեպքում Լևանդովսկին ձեռքով էր դիպել գնդակին, իսկ երկրորդում, որի հեղինակը Մյուլերն էր, խաղից դուրս վիճակ կար։
Այսպիսով, հանդիպման հաշիվը բացվեց 70-րդ րոպեին․ աչքի ընկավ Լերոյ Սանեն։ 10 րոպե անց մրցակցի կազմում ինքնագոլի հեղինակ դարձավ Էվերթոնը։ Եվս երկու րոպե անց Սանեի փոխանցումից հետո պորտուգալական թիմի դարպասը գրավեց Ռոբերտ Լևանդովսկին։ Խաղի վերջակետը դրեց կրկին Սանեն՝ դուբլի հեղինակ դառնալով 85-րդ րոպեին։
Այս խաղից հետո մյունխենցիները 9 միավորով E խմբի միանձնյա առաջատարն են։ «Բենֆիկան» 4 միավորով 2-րդն է։
Կարծիքներ