Էրլինգ Հոլանդը ստացել է Golden Boy մրցանակը

Էրլինգ Հոլանդը ստացել է Golden Boy մրցանակը

Դորտմունդի «Բորուսիայի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը ստացել է Golden Boy մրցանակը, որը շնորհվում է Եվրոպայում հանդես եկող մինչև 21 տարեկան լավագույն ֆուտբոլիստին:

«Հպարտ եմ այս մրցանակով: Սա մոտիվացիա է ինձ համար դեպի մեծ հաղթանակներ: Ցանկանում նոր նվաճումների հասնել և առաջ շարժվել»,- Թվիթերի իր էջում գրել է Հոլանդը:

Նախորդ 3 տարիներին այս մրցանակին արժանացել էին Մադրիդի «Աթլետիկոյի» պորտուգալացի հարձակվող Ժոաու Ֆելիշը (2019), Թուրինի «Յուվենտուսի» հոլանդացի պաշտպան Մատեյս դե Լիգտը (2018) և ՊՍԺ-ի ֆրանսիացի ռմբարկու Կիլիան Մբապեն (2017):

Էրլինգ Հոլանդը 2020-ի հունվարին էր տեղափոխվել «Բորուսիա», որի կազմում անցկացրած 29 խաղերում դարձել է 27 գոլ ի ու 6 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում