Երուսաղեմում բազմահազարանոց բողոքի ակցիա է տեղի ունեցել ընդդեմ Նեթանյահուի
Նախօրեին Երուսաղեմում բողոքի ակցիա է տեղի ունեցել ընդդեմ երկրի վարչապետ Բինյամին Նեթանյահուի․ հազարավոր մասնակիցներն իրենց վրդովմունքն են հայտնել կորոնավիրուսի դեմ կառավարության անարդունավետ պայքարի և Նեթանյահուի մասնակցությամբ կոռուպցիոն գործընթացների կապակցությամբ, գրում է English Arabiya-ն։
Ցուցարարները շարժվել են դեպի Նեթանյահուի պաշտոնական նստավայրի մոտ գտնվող հրապարակ: Ավելի փոքր ցույցեր են տեղի ունեցել երկրի այլ մասերում։
Ցուցարարները ծածանել են «Երկրի փրկություն, կոռուպցիայի դեմ պայքար» և «Հեղափոխություն» գրություններով պաստառներ։
Ցույցի մասնակիցները Նեթանյահուին քննադատել են Իսրայելում ստեղծված տնտեսական իրադրության համար՝ նշելով, որ ցանկանում են Նեթանյահուի հրաժարականը։
Կարծիքներ