Գառնի համայնքի 800 տնտեսություն խմելու ջուր կունենա
ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը, պետական բյուջեի միջոցներով և համայնքի համաֆինասավորմամբ, իրականացնում է Կոտայքի մարզի Գառնի համայնքի` խմելու ջրի ներքին ցանցի հիմնանորոգման աշխատանքը, տեղեկացնում են ՀՏԶՀ մամուլի ծառայությունից:
Գառնիում խմելու ջրագծերը մոնտաժվել են դեռևս հիսունականներին և գտնվում էին անմխիթար վիճակում: Խմելու ջուրը բնակչությանը հասցնելու համար անհրաժեշտ էր իրականացնել ցանցի հիմնովի նորոգում:
Աշխատանքների ավատից հետո համայնքի 800 տնտեսություն` շուրջ 3000 բնակչով, ապահովված կլինի շուջօրյա ջրամատակարարմամբ:
Ծրագիրն իրականացվում է ՏԿԵ նախարարության և ՀՏԶՀ-ի միջև 2018-ին կնքված պայմանագրի հիման վրա: Կառավարության ներդրումը կազմում է 100 միլիոն 500 հազար դրամ, Գառնիի համայնքային բյուջեից ներդրվել է 48 միլիոն 600 հազար դրամ:
Աշխատանքներն ամբողջությամբ կավարտվեն այս տարի:
Կարծիքներ