Դատախազությանն օրենքով տրվել է համայնքային շահերի արդյունավետ պաշտպանության լիազորություն

Դատախազությանն օրենքով տրվել է համայնքային շահերի արդյունավետ պաշտպանության լիազորություն

ՀՀ Ազգային ժողովը մարտի 1-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Դատախազության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի ընդունման արդյունքում «համայնքի շահ»-ը ներառվեց «պետական շահ»-ի ոլորտ՝ ՀՀ դատախազությանը թույլ տալով ապահովել համայնքային շահերի առավել արդյունավետ պաշտպանություն:

Ինչպես տեղեկացրին ՀՀ դատախազությունից, օրենսդրական այս բարեփոխման արդյունքում դատախազությունը լիազորված կլինի համայնքային շահերի պաշտպանության հայց հարուցել դատարան, այդ թվում՝ վիճարկել համայնքների ղեկավարների այն ապօրինի հրամաններն ու որոշումները, որոնց արդյունքում օտարվել են համայնքային սեփականություն հանդիսացող զբոսայգիները, պուրակները, մանկապարտեզներն ու այլ անշարժ գույքը՝ դրանք վերադարձնելով համայնքին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում