Թուրքիայի և ԱՄՆ-ի օդային ուժերը համատեղ զորավարժություններ են անցկացրել
Ապրիլի 15-17-ն ընկած ժամանակահատվածում Թուրքիայի ու ԱՄՆ-ի օդային ուժերը համատեղ զորավարժություններ են անցկացրել։
Այս մասին, ըստ Ermenihaber-ի, հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։
Զորավարժություններն ընթացել են Թուրքիայում։ Օգտագործվել են F-16 կործանիչներ։
Հայտարարության մեջ նշվել է, որ զորավարժություններն առնչություն չունեն վերջին օրերին տարածաշրջանում ստեղծված լարվածության հետ։
Կործանիչները պատկանել են ԱՄՆ-ի զինված ուժերին։
Կարծիքներ