ԱՄՆ Սենատի հանձնաժողովի ղեկավարը Հունգարիան համարում է ՆԱՏՕ-ի ամենաանվստահելի անդամ
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բեն Կարդինը Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին համարում է ՆԱՏՕ-ի ամենաանվստահելի անդամը՝ պահանջելով, որ նա որքան հնարավոր է շուտ վավերացնի Շվեդիայի անդամակցությունը դաշինքին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով է «ՌԻԱ Նովոստին», այս մասին նշվում է Բեն Կարդինի պաշտոնական հայտարարության մեջ, որը հրապարակվել է կոմիտեի կայքում:
Ըստ աղբյուրի՝ Քարդինը պատմել է Հունգարիայի կառավարության վերաբերյալ իր խորը մտահոգության մասին և խորհուրդ է տվել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմին վերանայել Հունգարիայի մասնակցությունը ԱՄՆ առանց վիզայի մուտքի ծրագրին, ինչպես նաև գնահատել Բուդապեշտի դեմ պատժամիջոցների կիրառման նպատակահարմարությունը:
Կարծիքներ