ՀԱՄԱՍ-ը նախնական համաձայնություն է տվել պատանդների ազատ արձակման համար զինադադարին

ՀԱՄԱՍ-ը նախնական համաձայնություն է տվել պատանդների ազատ արձակման համար զինադադարին

արմատական շարժումը նախնական համաձայնություն է տվել Գազայի հատվածում Իսրայելի հետ երկրորդ զինադադարին և պատանդների, գերիների փոխանակման առաջարկին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին  հայտնում «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Կատարի ԱԳՆ ներկայացուցչին։

Նրա խոսքով՝ հրադադարի մասին համաձայնագիրը, որը միջնորդները համաձայնեցրել են իսրայելական կողմի հետ, խմբավորմանը ներկայացրել են փետրվարի 1-ին: Ավելի վաղ այն հաստատել էր իսրայելական կողմը, այժմ միջնորդները նախնական հաստատում են ստացել ՀԱՄԱՍ-ից։

Ըստ դիվանագետի՝ առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում հնարավոր զինադադարի վերաբերյալ դրական նորությունների հույս կա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում