Հայաստանում Չեխիայի դեսպանությունը ժամանակավոր դադարեցրել է Շենգեն վիզայի դիմորդների հերթագրումը
Հայաստանում Չեխիայի Հանրապետության դեսպանությունը ժամանակավորապես դադարեցնում է Շենգեն վիզայի դիմորդների հերթագրումը՝ կազմակերպչական և տեխնիկական պատճառներից ելնելով։ Այս մասին տեղեկացնում են դեսպանությունից:
Հայտարարությունում ասվում է, որ այն քաղաքացիները, որոնք իրենց հերթագրման հայտը ուղարկել են մայիսի 17-ից հետո, ապա արդեն իսկ ստացել են պատասխան նամակ վերոնշյալի վերաբերյալ։
Դեսպանությունից տեղեկացնում են նաև, որ նոր գրանցման համակարգը հասանելի կլինի հունիսի 15-ից, և այդպիսով կվերսկսեն հեթագրումը այդ ամսաթվից։ Հերթագրման նոր կանոնների և ընթացակարգի վերաբերյալ հայտարարությունը նախօրոք կտեղադրվի դեսպանության կայքում և սոցիալական հարթակի էջում։
Կարծիքներ