Բայդենը համարում է Էրդողանին «համոզված իսլամիստ եւ ահաբեկչության թաքնված կողմնակից»
ԱՄՆ ընտրված նախագահ Ջո Բայդենի վարչակազմը պետք է ավելի «թեթեւամիտ» վարք դրսեւորի Թուրքիայի կառավարության հետ, գրում է Jerusalem Post պարբերականի վերլուծաբան Քրիստոֆեր Միլերը:
Բայդենն առնվազն կասկածում է Թուրքիայի նախագահին, որ վերջինս «համոզված իսլամիստ եւ ահաբեկչության թաքնված կողմնակից» է, սակայն Բայդենի ամենաարդիական արտաքին քաղաքական նպատակներից մեկը կդառնա Թուրքիայի առաջնորդի հետ համագործակցությունը, համարում է վերլուծաբանը:
Փորձագետը կարծում է, որ Էրդողանը կբախվի Բայդենի ավելի կոշտ վերաբերմունքին խնդիրների շուրջ, որոնք չի կարողացել լուծել Դոնալդ Թրամփը, մասնավորապես, ռուսական Ս-400-ի ձեռքբերումն ու Հունաստանի եւ Կիպրոսի հետ լարվածությունն Արեւելյան Միջերկրական ծովում իրավիճակի կապակցությամբ:
Վերլուծաբանը վստահ է, որ չնայած Թուրքիայի քայլերը որոշ ոլորտներում հակասում են ԱՄն-ի շահերին՝ Վաշինգտոնը չպետք է «ավելի հեռվացնի» Անկարային Արեւմուտքից կամ նրա վրա չափազանց մեծ ճնշում գործադրել, քանի որ դա կարող է հանգեցնել թուրք-ամերիկյան հարաբերություններում լարվածության աճին եւ էլ ավելի ամրապնդել Էրդողանի կապերն ԱՄՆ-ի հակառակորդների՝ Իրանի, Ռուսաստանի եւ Չինաստանի հետ:
Կարծիքներ