Կարմիր խաչը կորոնավիրուսի պայմաններում ևս շարունակում է հետևել հայ-ադրբեջանական սահմանի բնակիչների կարիքներին . 1in.am
Նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով կորոնավիրուսի ճգնաժամի հաղթահարման մասին, նշեց, որ այն կախված է մեր հավաքական ջանքերից, կամքից։ Ըստ վարչապետի՝ վիճակագրության հեղինակները մենք ենք և մենք էլ կարող ենք այն փոխել։ Իսկ կոչը նույնն է. «Կարգապահություն պահպանել»: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունու հետ:
Անդրադառնալով այս դիտարկմանը՝ Զառա Ամատուին նշեց, որ վիճակը բավականին տխուր է, մարդկանց մեջ և՛ վախ կա, և՛ հոգնածություն կիրառվող կանխարգելիչ գործողություններից: «Մարդկությունը խոցելի է նույնիսկ այսպիսի չնչին տարրի՝ վիրուսի առջև, անգամ գերտերությունները պատրաստ չէին այս մարտահրավերին, տեսնում ենք, որ աշխարհում փակ են սահմանները, և դժվարացել է մարդկանց շփումը, հաղորդակցությունը, բարդացել է միջազգային աջակցությունը տեղ հասցնելը…»,- նշեց մեր զրուցակիցը:
«Մեր կազմակերպության ծրագրերն ադապտացվել են այժմյան իրավիճակին՝ հաշվի առնելով այսօրվա մարտահրավերները,- վստահեցրեց Զառա Ամատունին: Նա նաև հավելեց, որ Կարմիր Խաչը կորոնավիրուսի պայմաններում ևս շարունակում է հետևել հայ-ադրբեջանական սահմանի բնակիչների կարիքներին:
Կարծիքներ