ԱՄՆ վարչակազմը վախեցել է Կոնֆուցիուսի ինստիտուտի կենտրոնից
Նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ԱՄՆ-ում Կոնֆուցիուսի ինստիտուտի կենտրոնը անվանել է «Չինաստանի Կոմունիստական կուսակցության արտասահմանյան առաքելություն»՝ պատճառաբանելով, որ Ամերիկայում չինարենի դասավանդման աջակցության ծրագիրը «Պեկինի քարոզչության եւ համալսարանական ավաններում ազդեցություն գործելու մասն է կազմում», հայտնում է AP-ը:
Վարչակազմը պահանջում է, որ Կոնֆուցիուսի ինստիտուտի կենտրոնը, որը տեղակայված է Վաշինգտոնում, ԱՄՆ կառավարությանը զեկուցի Միացյալ Նահանգներում իր ֆինանսավորման, անձնակազմի, ուսումնական ծրագրի եւ այլ գործունեության մասին:
«Մենք նրանց չենք վռնդում: Մենք պարզապես շեշտում ենք այն փաստը, որ այդ մարդիկ իսկապես աշխատում են Կոմունիստական կուսակցության (Չինաստանի) կրթության նախարարության համար»,- ասում է ԱՄՆ պետքարտուղարի Արեւելյան Ասիայի եւ Խաղաղ օվկիանոսի հարցերով օգնական Դեւիդ Սթիլուելը:
Ըստ նրա՝ Կոնֆուցիուսի ինստիտուտում կա մոտ 500 դասասենյակ՝ սկսած մանկապարտեզներից մինչեւ 12-րդ դասարաններ: Բացի այդ, ԱՄՆ-ի 65 կամպուսներում կան ինստիտուտներ: Որոշ համալսարաններ փակել են ինստիտուտները՝ վախենալով, որ դրանք «կոմունիստական քարոզչական տեղեկատվություն են տարածում»:
Կարծիքներ