Վայրէջքից հետո ինքնաթիռը հրդեհվել է ԱՄՆ օդանավակայանում

Դոմինիկյան Red Air ավիաընկերության ինքնաթիռը Մայամիի միջազգային օդանավակայանում վայրէջքից հետո հրդեհվել է։ Այս մասին երեքշաբթի հայտնել է NBC հեռուստաընկերության տեղական մասնաճյուղը՝ վկայակոչելով օդանավակայանի ղեկավարությանը։
Ինքնաթիռը վայրէջք է կատարել երեքշաբթի տեղական ժամանակով ժամը 17:30-ի սահմաններում: Վայրէջքից հետո առջեւի շասսը խափանվել է, եւ օդանավը բռնկվել է, սակայն կրակն արագ մարվել է։
Ինքնաթիռում եղել է 126 մարդ։ Օդանավակայանի ներկայացուցիչը CNN-ին հայտնել է , որ երեք մարդ թեթև վնասվածքներ են ստացել և տեղափոխվել հիվանդանոց։ Մնացած ուղեւորներին ավտոբուսով տեղափոխել են տերմինալ։
Կարծիքներ