Կարեն Բրուտյանն ու Ալեքսանդր Ֆոմինը տարածաշրջանային անվտանգության հարցեր են քննարկել
ՀՀ և ՌԴ պաշտպանության փոխնախարարներ Կարեն Բրուտյանն ու Ալեքսանդր Ֆոմինը քննարկել են համագործակցության և տարածաշրջանային անվտանգության հարցեր։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը, որում ասված է․
«Այսօր տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության փոխնախարար գեներալ-գնդապետ Ալեքսանդր Ֆոմինի աշխատանքային հանդիպումը Հայաստանի Հանրապետության պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ռուս-հայկական ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության հրատապ հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության վիճակը», - նշված է հաղորդագրությունում:
Կարծիքներ